Հասարակական

Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. ինքնազգացողությունը լավ է

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. ինքնազգացողությունը լավ է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ»,- ասաց Մուրադյանը:

Մամուլի խոսնակը հստակ թիվ չցանկացավ նշել, թե նախարարության քանի աշխատակից է ինքնամեկուսացված:

Կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը կոնտակտավորի կոնտակտավոր է:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում