Հասարակական

Վարազդատ Կարապետյանը հաղորդել է «Ֆեյսբուք»-ի իր էջի վրա հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Կարապետյանը հաղորդել է «Ֆեյսբուք»-ի իր էջի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հաղորդել է «Ֆեյսբուք»-ի իր էջի վրա հարձակման մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հանցագործներին հասանելի է դարձել իր նամակագրությունը։

«Երեկ հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։ Հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս, տեղադրվել են հղումներ։ Սա քաղաքական անբարոյականության և ստորության դրսևորում է, որն անպատիժ չի մնալու»,- գրել է պատգամավորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում