Աշխատողների իրավունքների ոտնահարումները շատ են. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատում է, որ աշխատողների իրավունքները ոտնահարման դեպքերը շատ են, ընդ որում չկան նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց` ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:

«Աշխատանքային իրավունքները կարևորագույն նշանակություն ունեն: Այս ոլորտում, ցավոք, աշխատողների իրավունքների ոտնահարումները շատ են՝ պայմանավորված մի քանի պատճառներով: Առաջինն այն է, որ գործատուն թելադրողի դերում է հանդես գալիս և հաճախ չարաշահումներ է անում: Օրինակ` տիպային բնույթի խախտումներ կան, որոնք հաճախ կրկնվում են՝ աշխատավարձից չսահմանված կարգով պահումներ անելը, վերջնահաշվարկ չկատարելը, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց արգելված աշխատանքի ներգրավելը և այլն»,- ասաց Թաթոյանն ու նշեց՝ ընդ որում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմներն արդյունավետ չեն:

ՄԻՊ-ը նկատեց՝ գոյություն չունի արտադատական մարմին, որը կզբաղվի, օրինակ, աշխատավարձերի հարցերով: Նա հիշեց՝ մի գործով բավականին երկար աշխատել էին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ: Գյումրիում եղել է կազմակերպություն, որը աշխատվարձերի հետ կապված խնդիրներ է առաջացրել: Թաթոյանը նկատեց՝ այն կազմակերպություն էր, այսինքն ՄԻՊ-ը չուներ շատ իրավասություն: «Փորձեցինք աշխատել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, սակայն իրենց լիազորությունները նույնպես սահմանափակ են, նրանք աշխատավարձի հետ կապված հարցերով չեն կարող զբաղվել: Եվ այս խնդիրների պատճառով իդեալական համակարգը դատական համակարգն է: Սակայն, դատարան դիմելու դեպքում մարդը տարիներով հայտնվում է քաշքշուկի մեջ»,-նկատեց պաշտպանը:

Նա նշեց՝ եթե չի սխալվում, ապա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այդպիսի մարմին ստեղծելու հարց քննարկվել է, և ինքը դա շատ դրական է գնահատում:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն