Հասարակական

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի կայացման բարձր նշաձող. Թաթոյան

1 րոպեի ընթերցում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի կայացման բարձր նշաձող. Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ամենօրյա, շատ բարձր մակարդակի համագործակցություն ունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում մայիսի 11-ին ասաց Արման Թաթոյանը:

«Արցախի ՄԻՊ-ի հետ մենք ունենք շատ բարձր որակի համագործակցություն: Ամեն օր ցանկացած հարցով կապի մեջ ենք: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այսօր ունի կայացման բարձր նշաձող: Սա պետք է առավել զարգացնել»,- ասաց Թաթոյանը:

Մայիսի 11-ի խորհրդարանի նիստում Արման Թաթոյանը ներկայացնում է «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում