Նիդեռլանդներում սահմանափակումների մեղմացման շրջանակում դպրոցները վերաբացվում են
1 րոպեի ընթերցում
![Նիդեռլանդներում սահմանափակումների մեղմացման շրջանակում դպրոցները վերաբացվում են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014897.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Նիդեռլանդներում մտցված սահմանափակումների նշանակալի մեղմացումն ուժի մեջ է մտնում մայիսի 11-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ կվերաբացվեն տարրական դասարանի դպրոցները և մանկապարտեզները, գեղեցկության սրահները, վարսավիրանոցները, գրադարանները:
Նշվում է նաև, որ թույլատրվում է սկսել պարապմունքներն այն մարզաձևերի գծով, որտեղ մարզիկների միջև սերտ շփումներ չկան, օրինակ, գոլֆը, թենիսը: