Ջրառատում բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մայիս 9-ին բացվեց Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հուշահամալիր: Բացմանը ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչները, նախկին ու ներկա ջրառատցիները: Հուշահամալիրի ֆինանսավորումը կատարվել է գյուղի նախկին բնակիչ, ռուսաստաբնակ գործարար Ֆիրդուսի Սարոյանի ընտանիքի կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշահամալիրի տարածքում՝ խաչքարից ու հավերժությունը խորհրդանշող քանդակից բացի նաև հուշատախտակներ են, որոնց վրա ամփոփված են ռազմաճակատ մեկնած բոլոր 219 ջրառատցիների անունները: Ռազմաճակատ մեկնած 97 ջրառատցի հետ չի վերադարձել պատերազմից: «Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած բոլոր ջրառատցիների անուններն ամփոփված են այստեղ: Որպեսզի ոչ մեկին բաց չթողնենք, տվյալները վերցրել ենք ազգային արխիվից: Պատերազմից 75 տարի անց սա հիշատակի ու խոնարհումի յուրօրինակ դրսևորում է»,- նշեց բարերարների ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:

Մինչ հուշահամալիրի բացումը, համայնքի հոգևոր հովիվը օրհնության կարգ կատարեց, որից հետո Մայիսյան Եռատոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ու Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը:

Չնայած հորդառատ անձրևին, հուշահամալիրի տարածքը մարդաշատ էր, շատերի համար սա հնարավորություն էր ծաղիկներով ու խոնարհումով հարգելու պատերազմում զոհված իրենց հարազատների հիշատակը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ