Ֆրանսիացիներին կթույալտրվի հասարակական տրանսպորտից օգտվել միայն աշխատանքի գնալու համար
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիացիներին կթույալտրվի հասարակական տրանսպորտից օգտվել միայն աշխատանքի գնալու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014567.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում առաջիկայում հասարակական տրանսպորտից օգտվելը հնարավոր կլինի միայն գործատուի կողմից տրված հատուկ թերթիկի առկայության պարագայում, որտեղ հստակ գրված կլինեն աշխատանքի օրերն ու ժամերը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին: Նա տեղեկացրել է, որ մայիսի 11-ին իրավապահները վերահսկելու են գործընթացը և հետևելու են, որ ուղևորները դիմակով լինեն: Խիստ վերահսկողություն է լինելու երկաթուղայինկայարաններում ու մետրոյում:
Նշվում է, որ առաջին օրը ուղևորներին անվճար տրամադրվելու են պաշտպանիչ միջոցներ: Դրա համար գնվել է 9.5 մլն մեկանգամյա օգտագործման դիմակներ: Առայժմ գործատուի կողմից տրված թերթիկի բացակայության պարագայում տուգանքներ չեն լինի: