ԵՄ-ի տնտեսությանը սպասում է խոր անկում. Եվրահանձնաժողով
1 րոպեի ընթերցում
![ԵՄ-ի տնտեսությանը սպասում է խոր անկում. Եվրահանձնաժողով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014445.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Եվրամիությանը սպասում է աննախադեպ տնտեսական անկում: Ենթադրվում է, որ անդամ երկրներում միագումար ՀՆԱ-ի անկումը կլինի ավելի քան 7 տոկոս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ երբ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում մտցվեց կարանտինի ռեժիմ, նախնական ոչ պատոնական գնահատականներով կանխատեսվում էր, որ ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտում անկումը կլինի 2,5 տոկոսի չափով: Ավելի ուշ այդ թվերը մի քանի անգամ վերանայվեցին:
Մայիսի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջին պաշտոնական կանխատեսումն այն մասին, թե ինչ է սպասում Եվրոպային առաջիկա ամիսներին:
Մասնագետները նշում են, որ տնտեսության վերականգնումը կսկսվի հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա փոխհատուցել անկումը»: