ՊԵԿ-ը նախատեսում է էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերություններում վիրտուալ ՀԴՄ ներդնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մայիսի 6- մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակները և գործիքները։

Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին, Փաշայանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու, ինչպես նաև հետևանքները չեզոքացնելու նպատակով դեռևս մարտի սկզբին ՊԵԿ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ կանխարգելիչ միջոցառումների և օպերատիվ տեղեկատվությունների տրամադրման համապատասխան աշխատանքային խումբ։

«Միանգամից շատ արագ ներդվեց էլեկտրոնային վճարման համակարգը։ Գիտեք, որ Պետական եկամուտների կոմիտեի բոլոր հաշվետվական ձևերը, հարկային հաշիվները, հարկային փաստաթղթերը էլեկտրոնային են, և մնացել էր, որ վճարումները լինեին էլեկտրոնային։ Դա, իհարկե, մի քանի անգամ կրճատեց մեր հարկ վճարողների հետ շփումը, բանկ այցելությունները և այլն»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Փաշայանի խոսքով՝ վճարման համակարգը ներդնելուց հետո ՊԵԿ-ը սկսեց աշխատանքներ իրականացնել նաև այլ ուղղություններով։ Դրանցից են հիփոթեքի վերադարձի դիմումի ձևի էլեկտրոնային եղանակով բանկերից ստացումը և վերլուծական «խելացի» համակարգը, որը հարմարեցվել է համավարակի պայմաններին։

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը հայտնեց, որ մայիսի 6-ին Կենտրոնական բանկի հետ քննարկել են էլեկտրոնային վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը ներդնելու հարցը։

«Դա նոր համակարգ է, որը արդեն ստեղծված է ՊԵԿ-ում և սպասում ենք, որպեսզի բիզնեսը առաջ գա և ինտեգրվի այդ համակարգին։ Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններում, նաև համավարակի պայմաններում բոլոր այն կազմակերպություններում, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսի միջոցով, ինտեգրվում է էլեկտրոնային ՀԴՄ-ն ընկերությունների էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, տեղեկատվությունն առցանց եղանակով ֆիքսվում է ՊԵԿ-ում և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը վայրկյանների ընթացքում տրվում է սպառողին։ Դա ևս օգնում է, որպեսզի սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ մեր տնտեսավարողները հնարավորություն ունենան ավելի որակով և արագ ծառայություններ մատուցել»,- եզրափակեց Փաշայանը։

Կարեն Խաչատրյան

Հայերեն

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը