Հասարակական

2020-2021 ուսումնական տարում ուսուցումը կլինի և անվճար, և վճարովի․ Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

2020-2021 ուսումնական տարում ուսուցումը կլինի և անվճար, և վճարովի․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի քոլեջներում 2020-2021 ուսումնական տարում ուսուցումը կլինի և՛ անվճար, և՛ վճարովի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պետք է հասցնենք իրականացնել այդ օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսում ենք նաև հասցնել բաշխել տեղերը։ Երկրում հայտարարված արտակարգ պայմաններում պետք է կարողանանք դա անել»,- նշեց Հարությունյանը։

ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում 2019-2020 ուսումնական տարում չի իրականացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը, ինչպես նաև քննությունները։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում