Միջազգային

Իսպանիայում հյուրանոցներն աշխատանքը կարող են վերսկսել մայիսի 11-ից

2 րոպեի ընթերցում

Իսպանիայում հյուրանոցներն աշխատանքը կարող են վերսկսել մայիսի 11-ից

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ներքին տուրիզմը կարող է վերսկսել աշխատանքն արդեն այս ամռանը, իսկ միջազգայինը՝ աշնանը: Այդպես են կարծում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները: Նրանք անհրաժեշտ են համարում այս ընթացքում սանիտաական նորմերի մակարդակի բարձրացումը, մասնավորապես, այն, որ հյուրանոցում տեղավորվելուց առաջ քաղաքացին կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զբոսաշրջությունը Իսպանիայում կազմում է ՀՆԱ-ի 12.5 տոկոսը և ապահովում է 13 տոկոս աշխատատեղ: Եթե այս ոլորտը չվերսկսի աշխատել, ապա մոտ ապագայում Իսպանիայի տնտեսությանը սպասում է խոշոր անկում, քան կանխատեսվում է (նախնական գնահատականով՝ 8 տոկոս):

Իսպանիայի իշխանությունները վստահեցնում են, որ զբոսաշրջության ոլորտը փրկելու նախագիծը պատրաստվում է: Զբոսաշրջության նախարարությունը նախաձեռնել է բանակցություններ ԵՄ անդամ 9 երկրի հետ, որպեսզի հստակեցնեն ընդհանուր դիրքորոշում: Ամեն դեպքում մասնագետները նշում են, որ մոտ ապագայում միջազգային տուրիզմի վրա հույս դնել պետք չէ: Սահմանների բացումը, օդային փոխադրումների վերսկսումը, սանիտարական անվտանգության քայլերի հետ կապված որոշումները եվրոպական երկրները կընդունեն միաժամանակ, սակայն ներկայում սահմանների բացման հետ կապված կոնկրետ ժամկետներ չեն նշվում:

Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, ապա Իսպանիայում սահմանափակումների աստիճանաբար հանելուն զուգահեռ ակտիվություն է ակնկալվում նաև այս ուղղությամբ: Մասնավորապես, նշվում է, որ հյուրանոցները կարող են աշխատել մայիսի 11-ից: Թեպետ ռեստորաններն ու բարերը դեռ կմնան փակ:

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում