Հայկ Մարությանը բացառում է քաղաքապետարանի կադրային քաղաքականությունում որևէ մեկի ներգործությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացառում է քաղաքապետարանի կադրային քաղաքականությունում որևէ մեկի ներգործությունը և վստահեցնում, որ այդ գործընթացն իրականացնում է միայն ինքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանն ասաց Երևանի քաղաքապետարանում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը հայտարարել է, որ Ձեր կինն առաջարկել է նրան աշխատանքից հեռանալու դիմում գրել: Արդյոք Ձեր կինը միջամտում է քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը»,- հարցրեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետին։ Հայկ Մարությանը հերքեց այդ լուրը և հայտնեց, որ ամբողջ Հայաստանում և սփյուռքում չկա այնպիսի մարդ, ով կարող է միջամտել Երևանի քաղաքապետարանի գործունեությանը։ «Իմ կինն իր ընկերների հետ ԵՄ-ից շատ մեծ ծրագիր է բերել Երևան՝ 5,3 մլն եվրո արժողությամբ։ Նա ու իմ բոլոր ընկերները մինչև իմ քաղաքապետ դառնալը և այժմ էլ մշտապես աջակցում են Երևան քաղաքի զարգացման հարցում»,- շեշտեց Մարությանը։
Լիլիթ Դեմուրյան