Միջազգային

Բելգիան մայիսի 4-ից փուլային տարբերակով կհանի մեկուսացման սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Բելգիան մայիսի 4-ից փուլային տարբերակով կհանի մեկուսացման սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում կորոնավիրուսի տարածման տեմպի շարունակական նվազման պայմաններում հնարավորություն է ստեղծվել անցում կատարել մեկուսացման պայմանների մեղմացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ճգնաժամային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Բենուա Ռեմակերը:

«Մեր ունեցած թվերը ցույց են տալիս, որ նվազման միտումկա: Դա կարևոր է, քանի որ մենք այժմ կարող ենք աստիճանաբար անցում կատարել կիրառվող խիստ սահմանափակումների մեղմացմանը հաջորդ երկուշաբթիից»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ներկա միտումները պահպանելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: Նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին այս վիրուսը դեռ կպահպանվի, և հասարակությունը պետք է սովորի ապրել դրա հետ:

Ճգնաժամային շտաբի տվյալների համաձայն՝ Բելգիայում վերջին մեկ օրում գրանցվել է վարակվածության 647 նոր դեպք, մահացել է 134 մարդ: Այսպիսով, ընդհանուր վարակվածների թիվը երկրում ավելի քան 47 հազար է, մահերինը՝ 7 հազարից ավելի: Նկատվում է նաև հոսպիտալացվածների թվի նվազում:

Երկիրը մայիսի 4-ից պլանավորում է փուլային տարբերակով դուրս գալ մեկուսացումից:

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում