ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում հավաքագրվում են մարդիկ, որոնք կհետևեն կորոնավիրուսով վարակված անձանց տեղաշարժին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Еuronews»-ը տեղեկացնում է, որ Բելգիան հապճեպ հավաքում է 2 000 մարդու այդ գործընթացը հեռախոսով կազմակերպելու համար: Նշվում է, որ այդ մարդիկ աշխատելու են հեռախոսային զանգերի կենտրոնից:
«Յուրաքանչյուր նոր վարակված անձի հետ կապ կհաստատվի և կճշգրտվի նրա շփման շրջանակը վերջին 14 օրվա ընթացքում»,- նշել է պատգամավոր Ժիլ Վանդեն Բուրեն:-Շփման շրջանակը հստակեցնելուց հետո արդեն աշխատանք կկատարվի կոնտակտավորների հետ՝ տալով համապատասխան ցուցումներ: Նշվում է, որ այդ ընթացքում վարակվածի անունը չի հիշատակվի:
Այդ հեռախոսային խոսակցություններում չեն բացահայտվի որևէ այլ անձնական տվյալներ, ինչպես նաև տեղն ու ժամը, թե մոտավորապես երբ կարող էր քաղաքացին վարակված լինել: Պատգամավորը տեղեկացրել է, որ քննարկվում ենաստիճանաբար կարանատինից դուրս գալու հնարավորությունները, ինչին զուգահեռ շարունակելու են հետևել վարակի զարգացումներին: