Շրջանառության մեջ է դրվել տեսալսողական մեդիայի մասին և հարակից օրենքների փաթեթը. Մխիթար Հայրապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը «ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը` ստորագրված իր և ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի և Լիլիթ Մակունցի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթար Հայրապետյանը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսությանև ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին,գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ