Արցախ

«Արցախ-Բելգիայի հոլանդախոս պատգամավորներ» բարեկամության խումբը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահին

2 րոպեի ընթերցում

«Արցախ-Բելգիայի հոլանդախոս պատգամավորներ» բարեկամության խումբը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորում է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և պատգամավորներին

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբից, շնորհավորական նամակում բարեկամության խմբի անդամները ողջունել են ժողովրդավարական ճանապարհով իրենց երկիրը կազմակերպելու Արցախի ժողովրդի հանձնառումը, որը նրանք հաջող իրականացնում են՝ ի հեճուկս պարտադրված մեկուսացման և բազում դժվարությունների: Նրանք նշել են, որ, ցավոք, չեն կարողացել մասնակցել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպած Արցախի ընտրությունները դիտարկելու անկախ առաքելությունը, որը համավարակի պատճառով չեղյալ հայտարարտվեց:

«Նամակում պատգամավորները նաև շեշտում են, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին անհրահեշտ է և վճռորոշ: Նրանք նաև նշում են, որ բարեկամության խումբը հիանալի գործնական հարաբերություններ էր հաստատել Արցախի նախկին իշխանությունների հետ և իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցության բարձր մակարդակը պահպանել Արցախի Հանրապետության նորընտիր իշխանությունների հետ ևս»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում