Կոպենհագենը կարող է չընդունել ԵՎՐՈ-2020-ի խաղերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հրաժարվել Եվրո-2020-ը հյուրընկալելուց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Ֆեդերացիայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ Կոպենհագենը պատրաստ չի լինի հյուրընկալելու մրցաշարի իր խաղերը, պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Ֆեդերացիան 50 տոկոս հավանական է համարում, որ քաղաքը պատրաստ կլինի:
Ավելի վաղ` ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր ուզում է,որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի12քաղաքներում,անկախ նրանից,որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով:Հյուրընկալող քաղաքների կազմկոմիտեները մինչև ապրիլի 30 պետք է համապատասխան նամակ ուղարկեն՝ ՈՒԵՖԱ-ին իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ փաստելով:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը