Մենք հիշում ենք այն հայերին, ովքեր զոհ գնացին 105 տարի առաջ. Նիդերլանդների կրթության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների թագավորության կրթության նախարար Արիս Սլոբն ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել ժամանել Երևան և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերաժացնող հուշահամալիրի մոտ իր հարգանքի տուրքը մատուցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առցանց ոգեկոչման արարողության համար արվածիր ուղերձում Սլոբը հիշել է հինգ տարի առաջ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Երևանում իր գտնվելու մասին։

«5 տարի առաջ ես ներկա էի Երևանում, Հայաստանում, այդ սարսափելի իրադարձությունների 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Հիմա, 5 տարի անց, որպես նախարար հուշարձանի մոտ իմ խոնարհումի ծաղիկը պիտի դնեի, ափսոս որ կորոնավիրուսի պատճառով այն չիրականացավ։ Բայց այս ուրբաթ մենք հիշում ենք այն հայերի և մյուս ազգերի մասին, որոնք զոհ գնացին 105 տարի առաջ։ Մենք նույպես միանում ենք Նիդերլանդներում ապրող հայերին, որոնք 105-րդ ոգեկոչման արարողությունը ուրիշ կերպ՝ լռությամբ պիտի հարգեն։ Սրտագին բարևներով ՝ Արի Սլոբ»,- ասել է նախարարը։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։ 2004թ. դեկտեմբերի 21-ին Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/10/26

Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17