Ազգային վերազարթոնքը պայմանավորված է որակյալ կրթությամբ․ Մխիթար Հայրապետյանը՝ օրվա խորհրդի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ազգի «շարժիչը» կրթված, գիտելիքահենք, սեփական շահը մտքով, սրտով և ուժով պաշտպանող անհատն է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ազգային վերազարթոնքը պայմանավորված է, նախևառաջ, որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։

«Օրվա խորհուրդը բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Եվ դրանք ոչ այնքան պատասխաններ են՝ ուղղված պատմությանն ու աշխարհին, որքան կենսական հարցադրումներ մեր ներկայի ու գալիքի համար:

Ի՞նչ է փոխվել մեր տեսակի մեջ դար ու 5 տարի անց: Նախևառաջ, փոխվել է մեր աշխարհընկալման ողնաշարը: Մենք այն հայը չենք, որը հավատում և ոգևորվում էր այն մտքից, թե երիտթուրքերի վարած քաղաքականությունը իրավունքներ էր սահմանելու Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, նրանց մտքի ու մշակույթի թռիչքին հող էր տալու, ի վերջո, մարդակենտրոն էր լինելու: Մեր՝ աշխարհին անվերապահորեն հավատալն ու վստահելն այսօր վերափոխվել է դեպի ազգային շահերն ու անկախության, ինքնիշխանության առաջնահերթությունը:

Ո՞րն է պատմության մեր դասը, և որքանո՞վ ենք մենք խոհեմ ճիշտ դասեր քաղելու ճանապարհին: Արևմտյան Հայաստանը հայերից «մաքրելու»՝ Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը մեկնարկել և իրագործվում էր դեռևս Հայոց ցեղասպանությունից շատ առաջ. հայերին կոտորել են տասնամյակներ շարունակ, փորձել են խեղդել մեր ազատագրական պայքարի ոգին, խեղճացնել մեր առաջադեմ միտքը, սեփական ինքնությունը ծաղկեցնելու երազանքը: Հետևաբար, ցանկացած ազգի «շարժիչը» կրթված, գիտելիքահենք, սեփական շահը մտքով, սրտով և ուժով պաշտպանող անհատն է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ազգային վերազարթոնքը պայմանավորված է, նախևառաջ, որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով:

Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք Հայոց ցեղասպանության հետևանքով համաշխարհային ազգ դառնալուց հետո: Այո՛, մենք հիմա գլոբալ ազգ ենք, և սա մեր պետության վահաններից մեկը պետք է լինի: Մեր հռչակած «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք» հայեցակարգը և համահայկական ներուժը, դրա թիրախային և արդյունավետ կիրառումը, ազգային նշանակության հարցերի շուրջ համախմբումը մեզ համար առաջընթացի նոր, ավելի մարտունակ ուղիներ են բացում: Եվ այս հայեցակարգը գլոբալ ազգ-ամուր պետություն բանաձևի լիարժեք իրագործման եզակի հնարավորությունն է: Այս հարցերը, որոնք հաճախ հռետորական են, կարելի է երկար շարունակել, և դրանց պատասխանները յուրաքանչյուրս պետք է մեր մեջ գտնենք: Սակայն մեկ բան աներկբա է. մենք այլևս չենք նվնվում, մենք հաղթահարել ենք զոհ լինելու բարդույթը, մենք, այո՛, չենք հաշտվել մեր վշտի հետ, բայց և չենք պարտվել նրան, մենք այսօր կանք, ուժեղ ենք ու պահանջատեր, իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում