Յուրի Ջորկաեֆը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջորկաեֆը սոցցանցերի էջերում լուսանկար է տեղադրել եղբայրների հետ և գրել. «Այսօր Հայոց ցեղասպանության105-րդ տարելիցն է:Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը, որ հիշենք մեր նախնիներին, և լուսավորում ենՀայաստանի ապագան»:
Ավելի վաղ զոհերին ոգեկոչող գրառումներ էին կատարել ՀենրիխՄխիթարյանըև ԱրթուրԱլեքսանյանը:
Օսմանյան կայսրության կողմից1915թ.հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության105-րդ տարելիցը:Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը