Հիշում և սգում ենք. Կարեն Խաչանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այն մարդկության դեմ գործված ամենասարսափելի ոճրագործություններից մեկն է: Սպանվեց 1,5 միլիոն հայ, և շատերն էլ հեռացան երկրից: Հիշում ու սգում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցում գրել է Խաչանովը:
Ավելի վաղ զոհերին ոգեկոչող գրառումներ էին կատարել ՀենրիխՄխիթարյանըև ԱրթուրԱլեքսանյանը:
Օսմանյան կայսրության կողմից1915թ.հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության105-րդ տարելիցը:Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը