Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի արարողությունն անցկացվել է համեստ պայմաններում:

«Ժամը 10­­-ին հինգ րոպե տևողությամբ հնչեցին Սուրբ Երկրում բոլոր հայկական եկեղեցիների զանգերը, որոնց միացան նաեւ ուրիշ համայնքների եկեղեցիների զանգեր: Հայֆա քաղաքում, ի հիշատակՑեղասպանության նահատակների, քրիստոնեական բոլոր համայնքները ևս հնչեցրեցին իրենց զանգերը»,-նշել է Կորյուն վարդապետը:

Այնուհետև Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ «Հայր մերը» հնչելուց հետո Երուսաղեմի հայոց պատրիարքության եւ միությունների անունից ծաղկեպսակներ են դրվել: Ավարտին ներկաներին իր խոսքն է ուղղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Պատրաստեց Աննա Գզիրյանը

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան