Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է
1 րոպեի ընթերցում
![Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013178.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է կառավարության հատուկ ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:
«Այսօր ես հայտարարում եմ, որ այն բոլոր սահամանփակումները, որոնք նախատեսված են մինչև ապրիլի 27-ը, երկարաձգվում են մինչև մայիսի 4-ը: Հաջորդ շաբաթվա սկզբին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության ծրագիրը հաջորդ շրջանի համար»,- ասել է նա: Կառավարության հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ բնականոն կյանքին վերադարձը լինելու է աստիճանական, փուլային տարբերակով: Դրա նպատակն այն է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում չվատանա:
Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2 հազար 408 է, մահերինը՝ 121: