Հայոց ցեղասպանություն

Արցախում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա

2 րոպեի ընթերցում

Արցախում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթն Արցախում չի կայանալու՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի պարետատնից։

«Արցախի Հանրապետության նախագահի ապրիլի 12-ի՝ Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով և դրա հիման վրա ընդունված Պարետի ապրիլի 13-ի որոշմամբ սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ… Արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները, այս տարի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից»,- նշված է հայտարարության մեջ:

Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում