Բելառուսում ժամանակավորապես դադարեցվել է արհեստական շնչառական ապարատների արտահանումը
1 րոպեի ընթերցում
![Բելառուսում ժամանակավորապես դադարեցվել է արհեստական շնչառական ապարատների արտահանումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013028.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելում է երկրից դուրս բերել արհեստական շնչառական սարքավորումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին նախարարների խորհրդի կայացրած համապատասխան որոշումը հրապարակվել է ապրիլի 22-ին:
Մարտ ամսին Բելառուսում արգելվում էր արտահանել բժշկական որոշ պարագաներ, այժմ արգելք է մտցվում արհեստական շնչառական ապարատների առնչությամբ: Սահմանափակումները վերաբերում են բոլոր շնչառական սարքավորումներին՝ անկախ նրանից, թե որ երկրի արտադրության են:
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները սահմանել էին արգելք մինչև հունիսի 1-ը պաշտպանիչ հագուստի, դիմակների, ակնոցների և հարակից այլ պարագաների արտահանման վերաբերյալ: