Հասարակական

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքի ընթացքին

ԵՐԵՎԱՆ,18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 18-ին այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարը ծանոթացել է ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։

«Սա կարևոր իրադարձություն է նորանկախ Հայաստանի համար, որովհետև առաջին կառուցվող ջրամբարն է հետխորհրդային շրջանում։ Ակտիվ շինարարություն է ընթանում՝ չնայած արտակարգ իրավիճակին։ Հիմա մենք հերթական դիտարկումն ենք անում՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքում է շինարարությունը, ինչ առաջընթաց ունենք»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է Պապիկյանը։

Նա ոլորտի այլ պատասխանատուների հետ քննարկել է ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարին զեկուցել են, որ ջրամբարի կառուցման ավարտի ժամկետը մի փոքր կուշանա։

Ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2021թ։ Ոռոգման շրջանից դուրս ջուրը ջրամբար կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով: Նախարարին տեղեկացվել է նաև, որ մոտ օրերս կփորձարկվի շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգը, որի միջոցով նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո այնտեղ ամբարել գետերի ջուրը:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում