Հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատակիցներն օրական 3 անգամ անցնում են բուժզննում

1 րոպեի ընթերցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատակիցներն օրական 3 անգամ անցնում են բուժզննում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրական 3 անգամ անցնում են պարտադիր բուժզննում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«Մեր գերատեսչության այն աշխատակիցները, որոնք չեն գտնվում թիրախային խմբում և գալիս են աշխատանքի, պարտադիր անցնում են բուժզննում՝ օրական 3 անգամ։ Մենք ունենք նաև հերթապահ բժիշկ, բոլոր ստուգվում են նաև անցակետերում։ Նույն աշխատանքը կատարվում է նաև մարզային վարչություններում»,- նշեց Հարությունյանը։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում