Գեղասահքի ԱԱ-ն 2020 թվականին չի կայանա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020 թվականին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե այն պետք կայանար մարտին կանադական Մոնրեալ քաղաքում, սակայն հետաձգվեց և այժմ ֆեդերացիայի կայացրած որոշման համաձայն այն առհասարակ չի կայանա:
Ավելի վաղ քննարկվում էր աշխարհի առաջնությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու տարբերակը:
Գեղասահքի առաջնության չեղարկման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Français