Ծանրամարտի միջագզային ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նախօրեին կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի առցանց հանդիպումը, որի ընթացքում ֆեդերացիայի գործկոմն ընդունել է Տամաշ Այանի հրաժարականը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել 81-ամյա Այանին կատարած աշխատանքի համար:

Տամաշ Այանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին էր 2000 թվականից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Français Русский