«Տուր դը Ֆրանս»-ը հետաձգվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի հեղինակավոր «Տուր դը Ֆրանս» (Tour de France)-ը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Տուր դը Ֆրանս»-ն այս տարի կանցկացվի օգոստոսի 29-ին մինչև սեպտեմբերի 20-ը: Ի սկզբանե այն պլանավորվում էր անցկացնել հունիսի 27-ից հուլիսի 19-ը:
«Tour de France»-ը համարվում է հեծանվասպորտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը: Առաջին անգամ այն անցկացվել է 1906 թվականին: «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցավազքը ստեղծվել է որպես գովազդային նախագիծ L’Auto (այժմ L'Équipe) օրաթերթի համար: «Տուր դը Ֆրանսը» բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մեկ օր: Մրցավազքի ամբողջական երկարությունը կազմում է 3000-4000 կմ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը