Հասարակական

Անհայտ անձը կրակել է դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձը կրակել է դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անհայտ անձը ապրիլի 14-ի ժամը 01:20-ի սահմաններում կրակոց է արձակել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին ասացին, որ ապրիլի 14-ին ժամը 1։42-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Օրբելի փողոցում գտնվող իր բնակարանի պատուհանի ուղղությամբ կրակոց են արձակել, և փամփուշտը մտել է բնակարան։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1։20 անհայտ անձը անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված բնակարանի ուղղությամբ։

Փամփուշտը հայտնաբերվել է, նշանակված է համալիր փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում