Միջազգային

Կարանտինի մեղմացում. Ավստրիայում թույլատրվում է որոշ խանութների բացումը. Deutsche welle

2 րոպեի ընթերցում

Կարանտինի մեղմացում. Ավստրիայում թույլատրվում է որոշ խանութների բացումը. Deutsche welle

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ փոքր խանութները, մասնագիտացված առևտրի կետերը, որտեղ վաճառվում են շինարարական և պարտեզի խնամքի պարագաներ, ապրիլի 14-ից վերսկսում են իրենց աշխատանքը: «Մենք ցանկանում ենք տնտեսական առումով հնարավորինսշուտ հաղթահարել ճգնաժամը»,-հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ գործում են մի շարք պահանջներ: Մասնավորապես, խանութներում միաժամանակ պետք է գտնվեն սահմանափակ թվով մարդիկ, այցելուները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն:

Մնացած բոլոր խանութները, առևտրի կենտրոնները, վարսավիրանոցները կբացվեն մայիսի 1-ին, ռեստորանները, հյուրանոցներն իրենց աշխատանքը կվերսկսեն մայիսի կեսից: Դպրոցները կմնան փակ և կշարունակեն հեռավար ուսուցումը մինչև մայիսի կեսերը:

Ավստրիան Եվրամիության միակ երկիրը չէ, որն անցում է կատարել սահմանափակումների մեղմացմանը: Իսպանիայի իշխանությունները թույլ են տվել ապրիլի 13-ից վերսկսել աշխատանքները շինարարական ոլորտում և առանձին արդյունաբերական հատվածներում: Դանիայում ապրիլի 15-ին իրենց դռները կբացեն մանկապարտեզներն ու տարրական դպրոցները:

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում