Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք․ առողջացել է ևս 54 մարդ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք․ առողջացել է ևս 54 մարդ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանումհաստատվելէ կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք, որ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը։ Երեկվա դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք։ Սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով ոչ թե մեր վարակակիր պացիենտների թիվն աճում է, այլ նվազում է»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում ապրիլի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1067 է, արձանագրվել է մահվան 16 դեպք: Թեստերից 8316-ը բացասական արդյունք է տվել: Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 54-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 265: Այս պահին փաստացի բուժում է ստանում 786 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում