Մշակույթ

Ազգային գրադարանային շաբաթ` նվիրված Աննը Ֆրանկին

3 րոպեի ընթերցում

Ազգային գրադարանային շաբաթ` նվիրված Աննը Ֆրանկին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական գրադարանային ասոցիացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպում են առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժնից։

«Ընդամենը տասնհինգ տարեկան աղջնակը կյանքի երկու տարին ստիպված է եղել անցկացնել մեկուսացման մեջ՝ պատսպարվելով նացիստական արհավիրքից։ Դժվար այդ տարիներին Աննը չի կորցրել ոգու տոկունությունը, զբաղվել է ինքնակրթությամբ, կարդացել ու գրել՝ վարելով օրագիր, որը իրենից հետո հրապարակվել է, թարգմանվել վաթսունից ավելի լեզուներով ու տարածվել տասնյակ միլիոնավոր օրինակներով՝ անմահացնելով «Աննը Ֆրանկ» անունը պատմության մեջ։

Աննը Ֆրանկի օրագիրը հայերեն առաջին անգամ թարգմանվել է 1962 թ․։ 2019 թ-ի հունիսի 12-ին՝ Աննի 90-րդ տարեդարձին, լույս է տեսել բնագրից՝ հոլանդերենից, առավել համապարփակ թարգմանությամբ հրատարակությունը, որը կրում է «Հետնատունը» անունը (այսպես էր Աննը կոչել իրենց թաքստոցը և նույն կերպ վերնագրել օրագիրը)։ Գրքի թարգմանիչը հոլանդուհի Աննա Մարիա Մատտաարն է։

2019-2020թթ․ Հայաստանի բազում գրադարաններում այս առթիվ անց են կացվել թեմատիկ շաբաթներ՝ նվիրված Աննը Ֆրանկին ու նրա «Հետնատունը» գրքին։ Աննը Ֆրանկին է նվիրվում նաև 2020 թ․ ապրիլի 13-20-ը անց կացվող Ազգային գրադարանային շաբաթը։

Չնայած արտակարգ իրավիճակին՝ կազմակերպիչների կողմից որոշվել է չհետաձգել ծրագրով նախատեսված միջոցառումները, այլ իրականացնել դրանք առցանց ձևաչափով, քանի որ խնդիրները, որ արծարծվում են խիստ զգացմունքային այս գրքում, ցավոք, արդիական են այսօրվա համատեքստում։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ»,- ասված է գրադարանի լրատվական բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Գրադարանը ներկայացրել է նաև միջոցառումների ժամանակացույցը․

Ապրիլի 13 - երկուշաբթի

  • Առցանց ցուցահանդես՝ «Սովորել Աննը Ֆրանկի հետ»

Ապրիլի 14 - երեքշաբթի

  • Աննը Ֆրանկին նվիրված ֆիլմի դիտում
  • Առցանց հանդիպում Աննը Ֆրանկ «Հետնատունը» գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարի հետ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով

Ապրիլի 15 - չորեքշաբթի

  • Առցանց դասախոսություն «Հոլոքոստ» թեմայով

Բանախոս՝

Ապրիլի 16 - հինգշաբթի

  • Առցանց քննարկում՝ խտրականության, այլատյացության դեմ թեմայով

Բանախոս՝

Ապրիլի 17 - ուրբաթ

  • Առցանց քննարկում հոգեբանի հետ՝ պատանիների ձայնը լսելի դարձնելու թեմայով

Բանախոս՝

Ապրիլի 18 - շաբաթ

  • Գրքի քննարկում՝ «Աննը Ֆրանկն ու նրա Հետնատունը»
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում