Սպորտ

«Ռեալ»-ը չի հրաժարվի Յովիչից 

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը չի հրաժարվի Յովիչից 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ն այս մրցաշրջանի ավարտին չի վաճառի Լուկա Յովիչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: «Արքայական ակումբում» դեռևս քննարկում են Յովիչի հնարավորությունները և հնարավոր հետագա աճը, սակայն չեն պատրաստվում վաճառել նրան: Ավելի վաղ սերբ ֆուտբոլիստը խախտել է կարաnտինի կարգը և դուրս էր եկել տանից: Դա հարուցել էր «Ռեալ»-ի ղեկավարության զարմանքը:

Լուկա Յովիչը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Սերբ ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում