Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման երկու ծրագրով արդեն իսկ բաշխվել է 10.5 մլրդ դրամ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով արդեն կա բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամ գումարով: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Բաշխվածությունն ամբողջ հանրապետությունում է, բավական հարթ բաշխված է: Նաև գործունեության ոլորտի առումով էլ լավ բաշխվածություն է՝ հյուրանոցային բիզնես, ռեստորանային, գյուղվերամշակում, առևտուր, առողջապահություն: Ունենք արդեն մերժված հայտեր, մերժումների հիմնական պատճառը չհամապատասխանությունն է մեր դրած չափանիշներին: Նրանք ունեն ժամկետանց հարկային ու վարկային պարտավորություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արթուր Ջավադյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ վարկերի հայտերի քանակը բավական մեծ է, այս պահին կա 691 հայտ, ընդհանուր առմամբ մոտ 39 մլրդ դրամի չափով:

Մյուս միջոցառմամբ, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, բավարարված հայտերի քանակը 536-ն է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին: Ընդհանուր գումարի չափը 1 մլրդ 606 մլն դրամ է:

«Ամբողջությամբ երկու ծրագիրը միասին 10 մլրդ 458 մլն դրամ է կազմում»,- նշեց ԿԲ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ծրագրերը հաստատում էին, հոռետեսական գնահատականներ կային, որ մարդիկ չեն դիմի, որովհետև իրենց այդպիսի վարկեր ու աջակցություն պետք չեն:«Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավական լավ ակտիվություն կա: Եվ ես համոզված եմ, որ առաջիկա օրերին թե´ գյուղվարկերի, թե´ բիզնեսին աջակցելու մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- հավելեց վարչապետը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ