Հասարակական

Հայաստանում ՀՌՇ ռազմակայանը հավաքել է Մեծ հայրենականի 2 հազարից ավելի մասնակիցների մասին տվյալներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ՀՌՇ ռազմակայանը հավաքել է Մեծ հայրենականի 2 հազարից ավելի մասնակիցների մասին տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանում «Հիշողության ճանապարհ» ակցիայի շրջանակում շարունակվում է Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների տեղեկատվության, նամակների և լուսանկարների հավաքումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունում, ապրիլի դրությամբ, տվյալների բազա են մուտքագրվել Մեծ հայրենականի 2 հազարից ավելի մասնակիցների վերաբերյալ տվյալներ և լուսանկարներ։

Նշված նախագիծն իրականացվում է ՌԴ նախագահի հաստատած՝ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնելու միջոցառումների շրջանակում։ Արխիվային փաստաթղթերի համադրման և Մեծ Հայրենականի մասնակիցների ցանկի ստեղծման արդյունքը կդառնա տվյալների միասնական բազան, որը կներառի մոտ 30 մլն մարդու մասին գրառումներ։ Արդյունքը կլինի նաև մուլտիմեդիա պատկերասրահը, որը կբացվի Մեծ Հաղթանակի 75-ամյակին մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում։ Պատկերասրահի երկարությունը կկազմի 1418 քայլ. հենց այդքան օր է տևել Հայրենական Մեծ պատերազմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում