Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը 2021 թվականի փոխարեն կկայանա 2022 թվականին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը 2021 թվականից տեղափոխվել է 2022 թվական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում է կայացրել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` հաշվի առնելով այն փաստը, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի օլիմպիական խաղերը, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, անցկացնելու է 2021 թվականին:
Ավելի վաղ Ատլետիկայի միջազգային ֆեդերացիան ևս ԱԱ-ն 2021 թվականից տեղափոխել է 2022 թվական՝ դարձյալ հաշվի առնելով Օլիմպիական խաղերի ժամկետային փոփոխությունները: