Լեհաստանի նախագահը կողմ է փոստի միջոցով ընտրություններն անցկացնելու գաղափարին. ՏԱՍՍ
2 րոպեի ընթերցում
![Լեհաստանի նախագահը կողմ է փոստի միջոցով ընտրություններն անցկացնելու գաղափարին. ՏԱՍՍ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011635.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին սպասվող նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը համարում է հնարավոր լուծումներից մեկը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ընտրությունները պետք է կայանան մայիսի 10-ին, բայց առաջին տեղում քաղաքացիների կյանքն ու առողջությունն են: Կարևոր է նաև սահմանադրական կարգը, իշխանությունների շարունակակությունը, որն ապահովվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով»,- ասել է Լեհաստանի նախագահը: Ընտրությունների անվտանգ անցկացման համար միակ ճանապարհը նախագահը համարում է փոստային քվեարկությունը:
«Եթե ընտրություններն անցկացվեն փոստի միջոցով՝ պահպանելով օրենքը, ապա ես կողմ եմ: Բայց դրանք պետք է անցկացվեն այնպես, որ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի»-, հավելել է Դուդան:
Լեհաստանում մայիսի 10-ին պետք է անցկացվեննախագահական ընտրություններ: Եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, ապա մայիսի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը՝ երկու այն թեկնածուների մասնակցությամբ, որոնք ամենաշատ ձայնն են հավաքել: Կորոնավիրուսի հետևանքով ընտրական գործընթացը սառեցվել է մի քանի շաբաթ: Շատ քաղաքական գործիչներ, ինչպես նաև հարցումների համաձայն, բնակիչների 70 տոկոսը անհրաժեշտ է համարում քվեարկության օրը տեղափոխելը: