Բելառուսում սահմանվել են ինքնամեկուսացման պահանջները. ՌԻԱ Նովոստի
1 րոպեի ընթերցում
![Բելառուսում սահմանվել են ինքնամեկուսացման պահանջները. ՌԻԱ Նովոստի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011597.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի կառավարությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման պահանջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրապարակված փաստաթղթի համաձայն, ինքնամեկուսացում նախատեսված է այն քաղաքացիների ու օտարերկրացիների համար, որոնք վարակակիր կամվարակակրի կոնտակտավոր են: Առաջին մակարդակի կոնտակտավորները պետք է պարտադիր լինեն 14 օրյա ինքնամեկուսացման մեջ: Երկրորդ մակարդակի կոնտակտավորները, եթե ունեն հազ, կոկորդի ցավ, ջերմության բարձրացում, ապա ինքնամեկուսացման մեջ կլինեն ըստ բժիշկների ցուցումների:
Ինքնամեկուսացման ժամկետները կարող են երկարաձգվել բժիշկների որոշմամբ:
Բելառուսում կորոնավիրուսի 1000-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 13 մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։