Սպորտ

Բունդեսլիգան կանցկացվի առանց երկրպագուների  

1 րոպեի ընթերցում

Բունդեսլիգան կանցկացվի առանց երկրպագուների  

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց երկրպագուների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Բունդեսլիգայի կազմակերպիչներն արդեն իսկ ծրագիր են կազմել առաջնությունը վերսկսելու համար: Ըստ ծրագրի` խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներից կհետևի միայն 30 ներկայացուցիչ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բունդեսլիգան և երկրորդ լիգան չեն շարունակվի մինչև ապրիլի 30-ը: Հաջորդիվ առաջնության ապագայի հետ կապված հարցերը կհրապարկվեն ապրիլի 17-ից հետո:

Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում