Արցախ

Արցախը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցառումների. ԱՀ ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Արցախը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցառումների. ԱՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝ ՄԱԿ-իկանոնադրության դրույթներիհամաձայն: Այս մասին նշված է Ադրբեջանի կողմից ապրիլի 5-ին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ԱրցախիՀանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳՆ-ն մտահոգիչ է համարել, որ միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմիցհրադադարի ռեժիմի դիտարկման ժամանակավոր դադարեցման ֆոնին և այն պայմաններում, երբ ողջ աշխարհը պայքարում է նորտիպի կորոնավիրուսի(COVID-19) համավարակի դեմ:

«2020 թվականի ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել էԱրցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողէ վիրավորվել։

Մտահոգիչ է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմիցհրադադարի ռեժիմի դիտարկման ժամանակավոր դադարեցման ֆոնին և այն պայմաններում, երբ ողջ աշխարհը պայքարում է նորտիպի կորոնավիրուսի(COVID19) համավարակի դեմ:

Ադրբեջանի իշխանությունները նման սադրանքներովբացահայտ արհամարհանք են ցուցաբերում ՄԱԿ-իգլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ամբողջ աշխարհում հրադադարի ապահովման կոչին՝ ողջ մարդկությանջանքերն ուղղելու գլոբալ մարտահրավերի՝ կորոնավիրուսի հաղթահարմանը, ինչպես նաև անտեսումԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կողմերին ուղղված կոչերը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը և զերծ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս բարդ ժամանակաշրջանում բարձրացնել լարվածության մակարդակը։

Բաքվի ապակառուցողական վարքագիծը դարձավ ադրբեջանական իշխանությունների անպատասխանատվության և ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումըև միջազգային հանրությանկողմից պետք է արժանանա ամենախիստ գնահատականի և դատապարտման:

Վերահաստատելով իրհանձնառությունը՝ հարգելու հրադադարի և դրա ամրապնդման մասինհամաձայնագրերը, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի՝ ողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելուկոչին՝Արցախի Հանրապետությունը համառորեն կոչ է անում Ադրբեջանին իրականացնել ստանձնած պարտավորություններըև հրաժարվել սադրիչ գործողություններից:

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝ ՄԱԿ-իկանոնադրության դրույթներիհամաձայն»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում