Հասարակական

ՀՌՇ ինժեներներն Հայաստանում անցկացված զորավարժության ժամանակ զորքերն ապահովել են մաքրված ջրով

1 րոպեի ընթերցում

ՀՌՇ ինժեներներն Հայաստանում անցկացված զորավարժության ժամանակ զորքերն ապահովել են մաքրված ջրով

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ստորաբաժանումների մարտավարական հատուկ զորավարժության ընթացքում ինժեներական ստորաբաժանման մասնագետները «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում գտնվող զինծառայողներին ապահովել են մաքրված խմելու ջրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, ինժեներները ջրառ են կատարել առկա աղբյուրներից և անցկացրել ջրի մաքրում՝ համալիր մաքրման СКО-10 «Гигиена». կայանների կիրառմամբ։ Ավելի քան 50 տոննա ջուրը վարակազերծված գլանատակառներով հասցվել է զորավարժարաններ։

Մարտավարական գործողությունների խաղարկման շրջանակում ռազմական ինժեներները ստեղծել են ամրաշինական կառույցներ, որոշել արգելապատնեշները և անցուղիներ անցկացրել դրանց միջով։

Մարտավարական զորավարժությանը ներգրավվել է ՀՌՇ մոտ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու և բանակային ավիացիա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում