ԵՄ-ն վերացնում է մաքսատուրքերը բժշկական որոշ պարագաների համար. Euronews
1 րոպեի ընթերցում
![ԵՄ-ն վերացնում է մաքսատուրքերը բժշկական որոշ պարագաների համար. Euronews](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011194.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշում է կայացրել ժամանակավոր վերացնել բժշկականորոշպարագաների մաքսատուրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացրել է Եվրահանձնաժողովը ՝ հաշվի առնելով բժիշկների համար պաշտպանական միջոցների, ինչպես նաև վարակակիրների բուժման համար նախատեսված սարքավորումների կտրուկ պակասը:
«Կորոնավիրոսի դեմ պայքարի միջոցների ամբողջական համալիրն արժենում է շատ թանկ: Այդ իսկ պատճառով մենք վերացնում ենք երրորդ երկրից ԵՄ բերվող մի խումբ բժշկական ապրանքատեսակների մաքսային տուրքերը»-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։