Տիգրան Ավինյանը ապրիլի կեսերից-մայիսի սկզբից բնականոն կյանքին վերադառնալու հույս հայտնեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարության շրջանակում ներկա փուլում նախատեսվում է ամենախիստ սահմանափակումների շրջանը, որը նախնական տևելու է մինչև ապրիլի 14-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով պարետատան ռազմավարությունը։

«Այս ընթացքում տեղորոշման աշխատանքների հետ զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, տնտեսական գործունեության սահմանափակումները, պարտադրելու ենք տնտեսվարողներին անվտանգության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը, ավելացնելու ենք վերահսկողության մեխանիզմները և կիրառելու ենք տարբեր տույժեր և տուգանքներ»,- ընդգծեց Ավինյանը։

Ըստ արտակարգ դրության ռեժիմի պարետի՝ հաջորդ փուլը նախատեսվում է ապրիլի 14-ից հետո։ Ավինյանը հուսով է, որ այդ ընթացքում կկարողանան զարգացնել այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։

«Այդ գործիքները արդեն առկա են, և սպասում ենք օրենքի նախագծի ընդունմանը, որպեսզի կարողանանք արդյունավետ հայտնաբերել հավանական անձանց շրջանակը, ովքեր ունեցել են շփում վարակակրի հետ և հետևենք ինքնամեկուսացման կանոնների խստագույն պահպանմանը»,- ասաց փոխվարչապետը։

Արտակարգ դրության ռեժիմի պարետը հույս հայտնեց, որ ապրիլի կեսերից-մայիսի սկզբից Հայաստանն ամբողջապես վերադառնալու է բնականոն կյանքին, եթե կորոնավիրուսի տարածման շղթաների կանխարգելման և անձանց մեկուսացման աշխատանքները կարողանան կատարյալ իրականացնել։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք։ 31 պացիենտ ապաքինվել է։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան