Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ ռուսական կողմի հետ գազի գնի փոփոխման մասին քննարկում կլինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ գազի գնի նվազման մասին կարող է քննարկում լինել ռուսական կողմի հետ՝ ֆիքսված գինը բանաձևային գնի փոխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով հարցին, թե նավթի գների անկման պայմաններում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում գազի գնի առումով, ե՞րբ են նախանշված ռուսական կողմի հետ բանակցությունները։

«Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում։ Էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, ինչը կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման։ Չեմ բացառում նվազումը, և, իհարկե, քննարկումներ են սկսվելու այդ առումով։ Մենք պետք է կրկին վերագնահատենք մեր դիրքերը»,–ասաց Գրիգորյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունն իրականացվում է լողացող բանաձևով, սակայնՀայաստանիդեպքում ֆիքսված գին է գործում։

«Ֆիքսված գինը որոշ դեպքերում դրական, որոշ դեպքերում` ոչ այնքան դրական արդյունք է տալիս։ Մենք պետք է վերլուծություններ անենք, և, եթե հասկանանք, որ այս իրավիճակը կարող է երկար շարունակվել, ապա հնարավոր է, որ բանաձևային գնի տարբերակը մեզ համար ամենաընդունելին լինի»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ մեկ շաբաթվա կամ գուցե մեկ ամսվա կտրվածքով նավթի գնի անկման պայմաններում պետք չէ որոշում կայացնել՝ ֆիքսված գնից բանաձևային գնի անցում կատարելու մասին։

2020 թվականի հունվարի 1-իցՀայաստանիհամար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։ Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ՝ հազար խ/մ դիմաց։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն