Արցախի Նախագահը նախագահել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի ընդլայնված նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 27-ին տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստում քննարկվել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը:

Հանրապետության Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց՝ համապետական այդ կարեւոր իրադարձության պատշաճ մակարդակով անցկացման, ինչպես նաեւ բոլոր ընտրական տեղամասերում, ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում, ԿԸՀ մամլո կենտրոնի շենքում սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման, ընտրողների եւ ընտրություններին ներգրավվող անձանց ախտահանիչ նյութերով, անհատական դիմակներով, ձեռնոցներով, գրիչներով ապահովման ուղղությամբ:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ կարվի ամեն ինչ կանխարգելելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր բացասական հետեւանքները եւ այս կարեւորագույն շրջանը եւս պատվով անցնելու ուղղությամբ:

Նախագահն ընդգծել է, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մեր երկրի եւ քաղաքացիների բարեկեցության, ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետության ապագայի ապահովմանը:

Նիստին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ