«Երևանյան բեսթսելեր». Ռոուլինգի գործերն ամենապահանջվածներն են. մանկական, փետրվար, 2020
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է«Բոքոնիկը»գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում: Սյուժեն իր նմանակներն ունի նաև շատ այլ ժողովուրդների մոտ:
Երկրորդ հորիզոնականում էՌոբերտԼյուիսՍթիվենսոնի«Գանձերիկղզին»:Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե´ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկեք դեպի Գանձերի կղզին:Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին…
Երրորդ տեղում է«Հայկական հեքիաթներ»ժողովածուն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Չորրորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված է Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:
Հինգերորդ տեղում էԱրթուր Քոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները»ժողովածուն: Այն բաղկացած է 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Պատմությունները ժամանակագրական հերթականությամբ չեն ներկայացված, և, բացի Շերլոք Հոլմսից և բժիշկ Ուոթսոնից, բոլոր հերոսները տարբեր են:
Վեցերորդ հորիզոնականում էՀայաստանում բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներ ու պատումներ:
Յոթերորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
«Մանկական բեսթսելեր»-ի հաջորդ հորիզոնականում«Երեքխոզուկ+6 խճանկար»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
«Շունն ու կատուն»գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Տասներորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում»գիրքը: Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղանակները:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | «Բոքոնիկը» | Բուկինիստ | 130 | |
| 2 | * | Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն «Գանձերի կղզին» | Անտարես | 52 | |
| 3 | 0 | «Հայկական հեքիաթներ» | GSM | 45 | |
| 4 | 0 | Ջ. Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» | Զանգակ | 43 | |
| 5 | նոր |
Արթուր Քոնան Դոյլ «Շերլոք Հոլմսի արկածները» |
Էդիթ Պրինտ | 40 | |
| 6 | * |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
GSM | 40 | |
| 7 | -5 | Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» | Զանգակ | 38 | |
| 8 | * | «Երեք խոզուկ+6 խճանկար» | GSM | 38 | |
| 9 | * | «Շունն ու կատուն» | GSM | 34 | |
| 10 | * |
Ջ. Ք. Ռոուլինգ «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» |
Զանգակ | 22 |