Արցախ

Արցախում ձևավորվելու է հնարավոր տնտեսական ռիսկերը գնահատող աշխատանքային խումբ

2 րոպեի ընթերցում

Արցախում ձևավորվելու է հնարավոր տնտեսական ռիսկերը գնահատող աշխատանքային խումբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 25-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ու համապատասխան գործողությունների նախանշմանը:

Տնտեսվարողներին աջակցելու և բնակչությանն այլ ռիսկերից հնարավորինս զերծ պահելու նպատակներից ելնելով՝ Գրիգորի Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել գործողությունների ուղղությունները, իրականացվելիք միջոցառումներն ու կիրառվող գործիքները: «Հատկապես կարևորում եմ գլոբալ սպառնալիքից բխող ռիսկերը բիզնեսի համար նվազագույնի հասցնելուն ուղղված պետական աջակցության արդյունավետ գործիքների քննարկումը՝ ինչը հանդիսանում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականը», - նշել է պետական նախարարը:

«Պետական նախարարն, ըստ ոլորտների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հնարավոր տնտեսական ռիսկերը նախանշելու և ըստ ազդեցության հավանական ուժի` կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում և առաջնահերթություններից ելնելով` հստակեցնելու դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում