Իրանի տարածքում ուղևորությունները կարգելվեն. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ
1 րոպեի ընթերցում
![Իրանի տարածքում ուղևորությունները կարգելվեն. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1009937.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները երկրի տարածքով ուղևորությունները կարգելեն ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իրանի նախագահն այսօր հրաման է արձակել այն մասին, որ ուղևորություններն ու քաղաքներից դուրս գալը կարգելվի»,-նշել էԱլիՌաբիին:
Իրանում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվը մոտենում է 25 հազարի: Մահացել է 1934 մարդ: